Միջազգային գիտաժողով՝ «Հեռափոխելով քաղաքը․ մարդաբանական դիտանկյուն»
Մայիսի 3-7-ը Երևանում տեղի է ունեցել «Հեռափոխելով քաղաքը․ մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ ՀՀ գիտության կոմիտեի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Գիտաժողովը իր բնույթով միջգիտակարգային էր. զեկուցումներ են ներկայացվել տարբեր գիտակարգերի դիտանկյուններից՝ ցույց տալով քաղաքի մշակութային, առօրեական, ծիսական, երաժշտական, տարածական, տնտեսական, աշխարհագրական, հիշողական, տրանսֆորմացիոն և այլ ասպեկտներ։
Գիտաժողովին հնարավոր էր մասնակցել նաև առցանց՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Նիստերը հասանելի են հետևյալ հղումներով՝
https://www.youtube.com/watch?v=nzEjp8ReOas
https://www.youtube.com/watch?v=n8JYNixIvnY
https://www.youtube.com/watch?v=KOn-bK_jeBA
Ստորև կարող եք դիտել Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդումը, որի ընթացքում գիտաժողովի կազմկոմիտեի անդամ գիտաշխատողները` մշակութային մարդաբաններ Գայանե Շագոյանը, Հասմիկ Կնյազյանն ու Նելլի Մանուչարյանը ամփոփում են միջոցառումը։