«Հայոց պատմություն» քառհատորյակի քննարկումները շարունակվում են
Հունիսի 9-ին Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը մասնակցեց ԵՊՀ-ում կազմակերպված սեմինարին, որտեղ հերթական անգամ քննարկումների թեմա էր դարձել ՀՀ ԳԱԱ-ի կողմից նախապատրաստվող «Հայոց պատմություն» քառահատորյակը:
Քննարկումներն այս անգամ ևս ծավալվեցին աշխատության ամենաշատ տարակարծություններ առաջ բերած մասերի՝ առաջին հատորի 2-5-րդ գլուխների շուրջ, որոնցում ներկայացվում են հայ ժողովրդի ծագումնաբանական և լեզվաբանական հարցեր: Հրավիրված մասնագետներն անդրադարձան շումերեն-հայերեն նույնաբանական խնդիրներին, ուրարտական թագավորության լեզվի և ժամանակակից հայերենի համեմատական վերլուծությանը:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին