ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սեմինար մտավոր սեփականության պահպանության առանձահատկությունների մասին

03.11.2010

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության պահպանության առանձնահատկությունները»  թեմայով  սեմինար, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի  նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը:

 

Բանախոսն անդրադարձավ բնագավառի օրենսդրության հիմնական դրույթներին, մասնավորապես՝  գյուտերին եւ գիտական հայտնագործություններին առնչվող մտավոր սեփականության իրավունքներին: Նա որոշ պարզաբանումներ ներկայացրեց գյուտի, օգտակար մոդելի եւ արդյունաբերական նմուշի հեղինակների անձնական իրավունքների, արտոնագրերի, դրանց ձեռքբերման հնարավոր եղանակների, արտոնագրատիրոջ եւ հեղինակի փոխհարաբերությունների կարգավորման մեխանիզմի, արտոնագիր ստանալու պայմանների եւ այլնի մասին:

 

Սեմինարին մասնակցում էին Գիտության պետական կոմիտեի եւ գիտական կազմակերպություների ներկայացուցիչներ: Պարոն Խաչիկյանը պատասխանեց նաեւ նրանց հարցերին:

 

Տեղեկատվության   եւ  հասարակայնության  հետ  կապերի  բաժին