ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գործնական հանդիպումներ Մոսկվայում

02.02.2010

Մոսկվա կատարած կարճատեւ այցի ընթացքում Ս. Հարությունյանը, ԱՊՀ մասնակից երկրների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային  ծրագրի  մշակման  աշխատանքային խմբի  նիստին մասնակցելուց բացի, մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել:

 

Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի պրոռեկտոր, Համաշխարհային էկոնոմիկայի եւ բիզնեսի ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Չուրսինը, որպես նորաստեղծ «ԱՊՀ երկրների հումանիտար գիտությունների հիմնադրամի» ներկայացուցիչ, առաջարկել է պայմանագիր ստորագրել հիմնադրամի եւ Գիտության պետական կոմիտեի միջեւ:

 

Ս. Հարությունյանը հանդիպել է նաեւ «Սոգլասիե» ՓԲԸ փոխնախագահ, Մոսկվայի հայ համայնքի ղեկավարներից Սպարտակ Կոստանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են  Ռուսաստանի հայ գործարարների կողմից գիտության ոլորտում Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

 

Հետաքրքիր հանդիպում է եղել նաեւ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի տեխնոպարկի տնօրեն Օլեգ Մովսեսյանի հետ: Վերջինս առաջարկել է Հայաստանից եւս թեկնածուներ ներկայացնել իր ղեկավարած կենտրոնի կողմից կազմակերպվող բիզնեսի եւ  մենեջմենթի դասընթացներին անվճար մասնակցելու համար:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին