ԳՊԿ պարգեւներ՝ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառում բեղմնավոր աշխատանքի համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Գուլյաեւը 75-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգեւատրվել է Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»՝ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառում բեղմնավոր աշխատանքի, ՌԴ եւ ՀՀ գիտնականների միջեւ համագործակցության նպաստմանն ուղղված մեծ ավանդի համար:
ԳՊԿ նախագահի մեկ այլ հրամանով՝ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ, հաշվի առնելով ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի բնագավառում բեղմնավոր աշխատանքը, ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը պարգեւատրվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով», իսկ ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Համլետ Փիրումյանը, Կարապետ Ավագյանը եւ Մորիս Մանվելյանը՝ կոմիտեի պատվոգրով:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին