ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Աշխատանքային խորհրդակցություն ԲՈՒՀ-երի ղեկավարների հետ

10.02.2009

Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում հանրապետության գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցությանը ներկա էին գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, աշխատակազմի ղեկավար Կ. Հայրապետյանը, կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց 2010 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման եւ զարգացման ծրագրերը ներկայացնելու հայտի նոր ձեւը եւ հայտերի ներկայացման ժամկետները:

Խորհրդակցության ընթացքում Կոմիտեի նախագահը եւ աշխատակազմի ղեկավարը պատասխանեցին  նաեւ մասնակիցների հարցերին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին