ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

25.11.2019

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթը:

Նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև ս.թ. դեկտեմբերի 11-ը ներառյալ` Գիտության կոմիտեի կայքի «Հանրային քննարկումներ» բաժնում կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/2141, կամ ուղարկել Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@scs.am):

Նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը նախատեսված է ս.թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ):