Հանդիպում «Քենդլ» ծրագրի շրջանակներում
Սեպտեմբերի 2-ին կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հանդիպել է Աշտարակի քաղաքապետի հետ: Հանդիպման հիմնական նպատակը «Քենդլ» ծրագրի շրջանակներում ստեղծվող գիտական կենտրոնի համար տարածքների ճշգրտումն էր:
Քենդլ - (անգլ. CANDLE - Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission, թարգմանաբար՝ սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն) նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել առնվազն հինգ փորձարարական կայաններով գիտական կենտրոն, որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ և նյութեր: Արդյունքում կկառուցվի շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց քաղաքապետարանի կողմից առաջարկել կենտրոնի համար առավել նպատակահարմար տարածքները եւ ներկայացնել դրանց քարտեզները:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին