Կներկայացվի ՊՎՆԳ դրամաշնորհների դիմելու գործընթացը
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) երևանյան գրասենյակից հայտնում են, որ 2019 թ. ապրիլի 8-ին, ժամը 14:30-16:30-ը կայանալու է տեղեկատվական հանդիպում հայ գիտնականների և հետազոտողների հետ, որի ընթացքում մանրամասն ներկայացվելու է Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի հետազոտական դրամաշնորհներ ստանալու նպատակով հայտեր ներկայացնելու պաշտոնական գործընթացը: Գործընթացի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք նախօրոք ծանոթանալ https://www.dtra.mil/Research/BasicandAppliedScienceDepartment/ResearchFundingOpportunities/ հղումով:
Հանդիպմանը մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն մինչև մարտի 28-ը` զանգահարելով ՊՎՆԳ երևանյան գրասենյակ 010 49-40-33 կամ 010 49-40-35 հեռախոսահամարներով, կամ գրելով YerevanDTRO@state.gov էլ. փոստին:
Հանդիպումը կկայանա «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցում (հասցե` Վազգեն Սարգսյան փող., 26/1 շենք): Հանդիպման ընթացքում ՊՎՆԳ-ի կողմից կապահովվի թարգմանություն: