ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Համաձայնագիր՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Գիտության եւ տեխնոլոգիաների մոսկովյան կոմիտեի միջեւ

30.03.2010

Մարտի 24-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ «Գիտության եւ տեխնոլոգիաների մոսկովյան կոմիտե» ԲԲԸ-ի միջեւ կնքվեց համաձայնագիր, որի նպատակն է՝ նպաստել ՀՀ եւ ՌԴ գիտական խմբերի եւ հետազոտողների միջեւ համագործակցության զարգացմանը:

 

5 տարի ժամկետով կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել գիտահետազոտական նախագծերի ու փորձարարակոնստրուկտորական մշակումների մրցույթներ, փոխանակել գիտատեխնիկական ոլորտում առկա հնարավորությունների ու անհրաժեշտությունների վերաբերյալ տեղեկատվությունը, իրականացնել հայ-ռուսական համատեղ գիտահետազոտական ծրագրեր, ֆինանսավորել աջակցության արժանացած նախագծերը, կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ եւ այլն: Ըստ համաձայնագրի՝ կողմերը կփոխանակեն  գիտական նյութեր եւ գրականություն, իսկ գիտական նախագծերի փորձաքննությունը կիրականացվի Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար գիտնականների մասնակցությամբ:

 

Համաձայնագիրն ստորագրել են հայկական կողմից՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, իսկ  «Գիտության եւ տեխնոլոգիաների մոսկովյան կոմիտեի» կողմից՝ ընկերության գլխավոր տնօրեն Դ. Ռոտոտաեւը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին