Ի գիտություն
Առաջիկայում կայանալու է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակներ շնորհելու ամենամյա մրցույթը, որի կազմակերպչական խնդիրներն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Համաձայն մրցույթի պայմանների` դիմողը կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաեւ՝ անձամբ:
Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել կառուցվել-ավարտվել են 2011-2013 թթ. ընթացքում:
Մրցույթին մասնակցելու հայտերն այս տարի ընդունվում են 2013 թվականի դեկտեմբերի 2-ից մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից եւ հիմնադրամի կայքի միջոցով` www.himnadram.org: