ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

2011-ին կոմիտեն քաղաքացիներից ստացել է 299 դիմում

28.12.2011

Համաձայն «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն տեղեկացնում է.


2011 թ. ընթացքում քաղաքացիների կողմից ստացվել է 299 դիմում, այդ թվում՝  մրցույթի մասնակցության 58 հայտ, 2 առաջարկություն գյուտի վերաբերյալ եւ 239 բողոք:  Բողոքները հիմնականում առնչվում են 2010-ին հայտարարված պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքներին:

 

Բոլոր գրությունները պատասխանվել են սահմանված ժամկետներում և կարգով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին