ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Թեմաների ֆինանսավորումը կշարունակվի

11.11.2014

ՀՀ ԿԳՆ  գիտության պետական կոմիտեում կազմակերպվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական թեմաների տարեկան (ընթացիկ) հաշվետվությունների փորձաքննությունը: Ուսումնասիրվել է թվով 124 հաշվետվություն՝ «Բնական գիտություններ»,  «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ» և «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառներից և  35 հաշվետվություն՝ «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառներից:

 

Մասնագիտական փորձագիտական խորհուրդներն ուսումնասիրել են հաշվետվություններում պարունակված տեղեկատվությունը և վիճակագրական տվյալները (հրապարակումներ, զեկուցումներ, գիտաժողովների մասնակցություն և այլն): Խորհուրդների որոշմամբ՝ հաստատվել են փորձաքննության արդյունքները և ընդունվել հաշվետվությունները, ինչպես նաև որոշվել է շարունակել իրականացվող գիտական թեմաների ֆինանսավորումը:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին