ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Երևանում մեկնարկել է լազերային ֆիզիկայի 25-րդ միջազգային հոբելյանական գիտաժողովը

11.07.2016

Հուլիսի 11-ին Երևանում մեկնարկել է լազերային ֆիզիկայի 25-րդ  հոբելյանական միջազգային գիտաժողովը: Միջոցառմանը մասնակցում է շուրջ 500 գիտնական` 47 երկրից:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը (ողջույնի խոսքը` այստեղ):

Միջոցառման շրջանակներում նշվելու է նաև 2 կարևոր իրադարձության` Ալեքսանդր Պրոխորովի ծննդյան 100-ամյակը և Ամերիկայի օպտիկական միության հիմնադրման 100-ամյակը:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին