Գիտաժողով` Շիրակի պետական համալսարանում
Հոկտեմբերի 26-27-ը Շիրակի պետական համալսարանում կայացավ Հայաստանի առաջին հանրապետության հիմադրման 100-ամյակին նվիրված «Կրթության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի նպատակն էր հանրակրթության մեջ և բուհում կրթության արդի հիմնախնդիրների, նորագույն մեթոդների, կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների ազդեցության ներկայացումը, քննարկումը, կարծիքների փոխանակումը, լուծումների առաջադրումը:
Գիտաժողովի բացմանը իր ողջույնի խոսքն էր ուղարկել նաև ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Հայաստանի և Արցախի առաջատար բուհերի մասնագետներից բացի, գիտաժողովին մասնակցեցին 5 երկրի ներկայացուցիչներ, որոնց մի մասը մասնակցեց հեռակա կարգով: