ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍՈՒՐԵՆԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի օգնական
.
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ. դեկտեմբերի 20, ք. Երևան
.
Կրթություն
2010-2015 թթ. – Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) բժշկության և կենսաբանության ամբիոնի հայցորդ
2007-2009 թթ. – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի մագիստրոս
2003-2007 թթ. – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի բակալավր
.
Գիտական աստիճան, կոչում
10.10.2019 թ. – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, կենսաբանական գիտությունների թեկնածու
Թեմա՝ «Որոշ բակտերիաների ԱԵՖ-ազային ակտիվության բնութագրումը գլիցերոլի և գլյուկոզի օքսիդացման պայմաններում»
.
Աշխատանքային գործունեություն
2008-2009 թթ. – ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի լաբորանտ
2010-2012 թթ. – ՀՌՀ բժշկության և կենսաբանության ամբիոնի լաբորանտ
2012-2021 թթ. – ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, գործավար
2021 - մինչ օրս – Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ
2021-2023 թթ. – ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի օգնական