Ի գիտություն
Սկսվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակներ շնորհելու գործընթացը:
Համաձայն մրցույթի պայմանների` դիմողը կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև ՝ անձամբ:
Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել կառուցվել-ավարտվել են 2013-2015 թթ. ընթացքում:
Ներկայացվող գիտական աշխատանքը պետք է ունենա թեմատիկ ընդհանրություն:
Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են 2015 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 29-ը ներառյալ, իսկ երիտասարդական մրցանակների հայտերը՝ 2016 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 26-ը ներառյալ: Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու և մրցույթի պայմաններին ծանոթանալու համար կարելի է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակ կամ այցելել հիմնադրամի կայք` www.himnadram.org: