Տեղի ունեցավ քննարկումների հարթակի հերթական հանդիպումը
Փետրվարի 8-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում տեղի ունեցավ գիտությանը վերաբերող հարցերի քննարկման մշտական հարթակի հերթական հանդիպումը, որի ժամանակ կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը պարզաբանումներ տվեց գիտնականներին հետաքրքրող հարցերի կապակցությամբ:
Քննարկված խնդիրները բազմաբնույթ էին` գիտությամբ զբաղվող երիտասարդներին, մասնավորապես, ասպիրանտներին և մագիստրանտներին ֆինանսապես օժանդակելու հնարավորություններ, միջազգային գիտական համագործակցությունը խրախուսելու համար ձեռնարկվող միջոցառումներ, ռեյտինգային ֆինանսավորման համար չափորոշիչների մշակում և այլն:
Կոմիտեն կոչ է անում շահագրգիռ անձանց ակտիվորեն մասնակցել գիտությանը վերաբերող հարցերի քննարկման մշտական հարթակի հանդիպումներին` նպաստելով գիտության ոլորտում գործող ծրագրերի բարելավմանն ու նորերի մշակմանը: Քննարկումները տեղի են ունենում յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը, ժամը 15:00-18:00-ը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին