Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել Արթուր Հովսեփյանը 19.03.2021 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. մարտի 16-ի N 260-Ա որոշմամբ՝ Արթուր Հովսեփյանը նշանակվել է Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար: Մանրամասներ
Կներկայացվեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում հայտերի նախապատրաստման պայմաններն ու մեխանիզմները 18.03.2021 Ս.թ. մարտի 24-ին, ժ. 13:00-19:15-ին տեղի կունենա «How to prepare a successful proposal in Horizon Europe» խորագրով առցանց աշխատաժողով, որի նպատակն է ներկայացնել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում հայտերի նախապատրաստման պայմաններն ու մեխանիզմները։ Մանրամասներ
Ի գիտություն 18.03.2021 Մարտի 18-ին ՀՀ գիտության կոմիտեում անցկացվել է Գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար արտաքին մրցույթի թեստավորման փուլը Մանրամասներ
Ուշադրություն 18.03.2021 Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենությունը տեղեկացնում է, որ ս.թ մարտի 18-ին, ժ. 12:30-14:30-ին տեղի կունենա Եվրոպական նորարարական խորհրդի (ԵՆԽ) մեկնարկի արարողությունը։ Մանրամասներ
Լույս է տեսել «Խաղողի և գինու հայոց մշակույթը» գիրքը 17.03.2021 ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սուրեն Հոբոսյանի ղեկավարած «Խաղողագործության մշակույթը Հայաստանում. ավանդույթ և արդիականություն» գիտական թեմայի շրջանակներում լույս է տեսել «Խաղողի և գինու հայոց մշակույթը» գիրքը: Մանրամասներ