Հանրային լսում 27.12.2022 Դեկտեմբերի 27-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ հանրային լսում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մանրամասներ
ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության նպատակով մրցույթը կանցկացվի երկրորդ անգամ 23.12.2022 Գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023» մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. փետրվարի 24-ն է: Մանրամասներ
Մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» դրամաշնորհային ծրագիրը 21.12.2022 Մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» բազմամյա նախագծերի և միջոցառումների դրամաշնորհային ծրագիրը, որին կարող են մասնակցել նաև ՀՀ գիտական կազմակերպությունները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ. փետրվարի 17-ն է: Մանրամասներ
Կրթական ծրագրերի կենտրոնը հրավիրում է դրամաշնորհային հայտերը գնահատող փորձագետների 21.12.2022 «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է անհատ խորհրդատուներին հայտեր ներկայացնելու Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ներկայացված դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման ժամանակ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար: Մանրամասներ
Ի գիտություն 20.12.2022 Քուվեյթի գիտական ակումբի և Ժնևի միջազգային ցուցահանդեսի միջև համագործակցությամբ 2023 թ. փետրվարի 12-15-ը Քուվեյթում տեղի է ունենալու Մերձավոր Արևելքում գյուտերի (հայտնագործությունների) 13-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթը։ Մանրամասներ