ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
«Հասարակական գիտություններ» եւ «Հայագիտություն եւ հումանիտար գիտություններ» բնագավառներում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի մասնակցության վերաբերյալ խորհրդատվություն կարելի է ստանալ նաեւ ս. թ. մարտի 23-ին եւ 24-ին (ոչ աշխատանքային օրեր), ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում, ժամը 12:00 - 17:00-ը՝ զանգահարելով 21-01-40 (108) կամ 21-01-40 (113) հեռախոսահամարներով:
ՄանրամասներԱսուլիս՝ «Ներկա եւ հեռանկարային ծրագրեր»
Մարտի 20-ին «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը «Ներկա եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով, որի ժամանակ լրագրողներին ներկայացվեց տեղեկատվություն ԳՊԿ կազմակերպած մրցույթների, բնագավառի իրավական դաշտի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների, ՔԵՆԴԼ նախագծի եւ կոմիտեի հեռանկարային ծրագրերի մասին:
Մանրամասներ