ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գործուղում՝ Դուբնա

10.04.2012

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը ՌԴ Դուբնա քաղաքում 2012 թ. մարտի 26-27-ը մասնակցել է  Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի անդամ պետությունների կառավա­րությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին:

 

Նիստերի ընթացքում  ամփոփվել է ՄՀՄԻ 2011 թ. գործունեությունը, քննարկվել է ինստիտուտի գիտական խորհրդի կազմը, ինչպես նաեւ ամփոփվել են ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի նստաշրջանի արդյունքները՝ ինստիտուտի 2011 թ. բյուջեի կատարման մասին:

 

Նստաշրջանի ընթացքում Ս. Հարությունյանը հանդես է եկել  ելույթով եւ ընդգծել ՄՀՄԻ աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերի նշանակությունը, նա ափսոսանք է հայտնել ՄՀՄԻ-ում սպասվող կառուցվածքային փոփոխությունների, մասնավորապես, 2015 թ. ՄՀՄԻ կազմից Ռուսաստանի դուրս գալու կապակցությամբ:

 

Ելույթի վերջում Ս. Հարությունյանն անդրադարձել է այս տարի հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում կայանալիք ՄՀՄԻ գիտախորհրդատվական հանձնաժողովի 15-րդ սեմինարին: Այն կրելու է «Գիտության կառավարումը գլոբալ անվտանգության համատեքստում. ինչպե՞ս բարձրացնել պատասխանատվության զգացումը» խորագիրը: Սեմինարի միջոցառումների շարքում նախատեսվում է երիտասարդ գիտնականների համար մրցույթ, որի արդյունքում տրվելու են մրցանակներ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին