Ամփոփվեց կոմիտեի տարեկան գործունեությունը

Դեկտեմբերի 23-ին «Փաստարկ» ակումբում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց կոմիտեի 2009 թվականի գործունեությունը:
Հիմնական թեմաներին անդրադառնալուց առաջ պարոն Հարությունյանը շնորհավորեց լրագրողներին Ամանորի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց 2009 թվականին ծավալած արդյունավետ համագործակցության համար, մաղթեց նորանոր հաջողություններ եւ առավել օբյեկտիվ մոտեցում ոլորտի նկատմամբ:
Ս. Հարությունյանը ներկայացրեց գիտության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ կոմիտեի իրականացրած հիմնական միջոցառումները՝ մշակված իրավական ակտերի նախագծերն ու արդեն ընդունված ակտերը, գիտության երիտասարդացմանը եւ գիտական փորձագիտական անկախ համակարգի ձեւավորմանն ուղղված միջոցառումները:
Կոմիտեի նախագահն առանձնահատուկ անդրադարձավ գիտական համագործակցության բնագավառում կոմիտեի կնքած միջազգային համաձայնագրերին եւ միջազգային գիտական կառույցների հետ իրականացրած համատեղ ծրագրերին:
Պարոն Հարությունյանը լրագրողներին ծանոթացրեց նաեւ կոմիտեի 2010 թվականի մի շարք ծրագրերի:
Ասուլիսի վերջում կոմիտեի նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին