ՀՀ նախագահը հյուրընկալել է Մասիմո Ինգուշոյին
Հունվարի 26-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցել է ՀՀ նախագահի կողմից Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո Ինգուշոյի ընդունելությանը:
Նախագահ Սարգսյանը և Մասիմո Ինգուշոն անդրադարձել են հայ-իտալական գիտական համագործակցության խորացման, գիտակրթական կապերի ընդլայնման հեռանկարներին:
Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը մասնավորապես նշել է, որ Իտալիայում Հայաստանն ընկալում են որպես ամենաբարձր մակարդակի ռազմավարական երկիր:
Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել երկու երկրների գիտնականների և հետազոտական ինստիտուտների միջև կապեր ստեղծելու, գիտահետազոտական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ նշելով, որ Հայաստանը չունի մեծ ֆինանսական ռեսուրսներ, բայց ունի տաղանդավոր գիտնականներ: Արմեն Սարգսյանի խոսքով, երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես արհեստական բանականության մաթեմատիկական մոդելավորման, ջրի պաշարների արդյունավետ կառավարման և այլ ոլորտներում:
Ընդունելության վերաբերյալ տեսանյութին կարող եք ծանոթանալ ՀՀ նախագահի կայքից, հետևյալ հղումով` http://www.president.am/hy/press-release/item/2019/01/26/President-Armen-Sarkissian-received-delegation-headed-by-prof-Massimo-Inguscio/