Հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության մրցույթի արդյունքները հայտնի են 25.01.2023 Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի հետ համատեղ անցկացված Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԻՀ ԱՀԽ - 2023» մրցույթի արդյունքներն ամփոփվել են: Մանրամասներ
Ի գիտություն 24.01.2023 Clarivate ընկերությունն ամեն ամիս կազմակերպում է անվճար վեբինարներ՝ նվիրված Web Of Science հարթակին, գիտաչափությանը և գիտական գործընթացին վերաբերող տարբեր հարցերի։ Առաջիկա վեբինարները տեղի կունենան հունվարի 25-ին և հունվարի 31-ին: Մանրամասներ
Ուշադրություն. կարգ է փոխվել 24.01.2023 Հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին վճարվող հավելավճարները կազմակերպություններին տրամադրելու նոր կարգ: Մանրամասներ
Նոր մրցույթ՝ Գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման նպատակով 20.01.2023 ՀՀ գիտության կոմիտեն հայտարարում է Գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթ: Մանրամասներ
Ֆինանսատնտեսական ոլորտի հետազոտության հնարավորություն՝ Ճապոնիայում 19.01.2023 Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը հայտարարում է Քաղաքականության հետազոտական ինստիտուտի (Policy Research Institute) "Visiting Scholar" ծրագրին դիմելու համար մրցույթի անցկացման մասին: Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 1-ն է։ Մանրամասներ