ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հրավերով 2019 թ. մարտի 4-ից 7-ը մեկնել էր Մինսկ` մասնակցելու «Արևելյան Եվրոպայի և Կովկասի ինովացիոն, արագ զարգացող ձեռնարկությունների խթանում» խորագրով աշխատաժողովի աշխատանքներին: