ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտական աստիճանի համար հավելավճարները բարձրացվել են

11.12.2014

Դեկտեմբերի 11-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել և ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2015 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարների չափը սահմանել գիտությունների դոկտորներին 50 000 ՀՀ դրամ, գիտությունների թեկնածուներին՝ 25 000 ՀՀ դրամ: