ՄՐՑՈՒՅԹ
Մեկնարկել է «UNESCO-Equatorial Guinea International Prize for Research in the Life Sciences» միջազգային մրցանակի համար անցկացվող մրցույթը:
Մրցանակը շնորհվում է այն անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնք իրականացնում են կյանքի մասին գիտությունների բնագավառում մեծ գիտական արժեք ներկայացնող և կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրեր և ուսումնասիրություններ:
Մրցանակը ներառում է շքանշան, դիպլոմ և 300.000 ԱՄՆ դոլար, որը հավասարաչափ կբաշխվի երեք հաղթողների միջև:
Մրցանակին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթին, ինչպես նաև այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ համապատասխան կայքից` http://www.unesco.org/new/en/natural-sciences/science-technology/basic-sciences/life-sciences/international-prize-for-research-in-the-life-sciences/call-for-nominations/:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս.թ. դեկտեմբերի 28-ը պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնեն ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22):
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության միջազգային համագործակցության բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00 (հեռախոս՝ 21-01-40 (115)):