ՄՀՄԻ անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների նստաշրջան Դուբնայում
Նոյեմբերի 21-ին եւ 22-ին ՌԴ Դուբնա քաղաքում տեղի կունենա Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների նստաշրջան, որին մասնակցելու նպատակով Դուբնա է մեկնել ՄՀՄԻ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նստաշրջանի ընթացքում նախատեսվում են ինստիտուտի ռազմավարական զարգացման հիմնական ուղղություների եւ 2010-2016թթ.-ին ՄՀՄԻ-ի 7-ամյա պլանի նախապատրաստման հարցերի հետ կապված քննարկումներ: Օրակարգում են նաեւ 2009թ.-ի ՄՀՄԻ բյուջեի նախագծի մասին, 2010 թ.-ի ՄՀՄԻ-ի անդամ երկրների անդամավճարների նախագծերի եւ մինչեւ 2015թ.-ի բյուջեի կանխատեսման, ինստիտուտի ենթակառուցվածքի կատարելագործմանն ուղղված տնօրինության առաջարկությունների վերաբերյալ հարցեր (այցի արդյունքները):
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին