Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեում լրագրողների հավատարմագրման կարգի համաձայն, հայտարարում է 2019 թ. կոմիտեում լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրման համար լրատվական գործունեություն իրականացնողը պետք է մինչև 2019 թ. փետրվարի 1-ը կոմիտե ներկայացնի գրավոր դիմում և մեկ գունավոր լուսանկար (նախկինում կոմիտեում հավատարմագրված լրագրողները լուսանկար կարող են չներկայացնել):
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե (Երևան, Օրբելի եղբայրների 22, հեռ.՝ 210 140 (109)) կամ ուղարկել info@scs.am էլեկտրոնային հասցեով:
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե