ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամը», 2016 թ. հունիսի 27-ին կնքված «Համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում, նպատակ ունենալով նպաստել կիրառական հետազոտությունների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը, հայտարարում են կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՌԴ ԻԱՀ - 2016» ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտերը ներկայացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե, աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ)՝ մինչև 2016 թվականի նոյեմբերի 14-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության գիտական արդյունքի առևտրայնացման և ինովացիոն ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռախոս՝ 21-01-40 (105)):