Լրամշակվել է օտարերկրյա պետություններում բնակվող հայազգի գիտնականների մասին միասնական տվյալների շտեմարանը
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն համալրել եւ լրամշակել է օտարերկրյա պետություններում բնակվող հայազգի գիտնականների մասին միասնական տվյալների շտեմարանը, որն էլ ներկայացնում է՝ ըստ բնագավառների:
2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ օտարերկրյա պետություններում բնակվող հայազգի գիտնականների էլեկտրոնային շտեմարանը պարունակում է 744 գիտնականի մասին տեղեկություններ: Շտեմարանի համալրումը, լրամշակումը եւ թարմացումն իրականացվել է ՀՀ գիտական կազմակերպությունների ու բուհերի կողմից ներկայացված գրությունների եւ ինտերնետային կայքերում առկա տվյալների հիման վրա: