Քննարկվել են հնագիտության բնագավառի խնդիրները
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը հոկտեմբերի 31-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանում մասնակցել է Նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում հնագիտության ընդհանուր վիճակը եւ նոր ծրագրերը:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ Նախագահին ներկայացվել է ընդհանուր տեղեկատվություն Հայաստանում կատարված հնագիտական հետազոտությունների վերաբերյալ, քննարկվել են Հայաստանում հնագիտական ժառանգության պահպանության բարելավմանը, այդ թվում՝ հնագիտական գտածոների վերականգնմանը, պահպանման համար պատշաճ պայմանների ստեղծմանը, ժամանակակից չափանիշներին համապատասխան լաբորատորիայի հիմնմանը, հնագիտական ժառանգության հանրահռչակմանը վերաբերող խնդիրներ:
Երկրի Նախագահը հանձնարարել է ՀՀ ԿԳՆ եւ մշակույթի նախարարություններին` համատեղ քննարկել հնագիտության ոլորտի խնդիրները, սահմանել առաջնահերթություն եւ առաջարկել առաջնային խնդիրների լուծման մեխանիզմներ:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին