Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Թող 2023 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության ու կայունության, իսկ գիտության ոլորտի համար՝ շարունակական հաջողությունների, ձեռքբերումների և ստեղծարար մտքի հաղթանակի տարի:
2022 թ. սեպտեմբերին Հայաստանում կայացավ «Սթարմուս» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվեց շուրջ 200 միջոցառում՝ ավելի քան 100.000 մասնակցով: Օրեր առաջ էլ Լեզվի կոմիտեն ամփոփեց հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը, որի արդյունքում առաջին տեղում ընտրվել է գիտական կյանքին առնչվող բառ՝ գիտարբուք։ Ակնհայտ է, որ հայ հասարակության մեջ օրեցօր ավելանում են գիտնականների աշխատանքի նկատմամբ հարգանքն ու հետաքրքրությունը, ինչպես նաև՝ ակնկալիքները: Ուրեմն թո՛ղ 2023-ը լինի ակնկալիքների արդարացման տարի:
Առողջություն, սեր և նպատակների իրականացում բոլորին:
ՀՀ գիտության կոմիտե