Քննարկվել են ՄԳՏԿ-ի վերակազմավորման հարցեր
Հունիսի 26-29-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարման խորհրդի 53-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Օրակարգում քննարկված հիմնական հարցերն էին ՄԳՏԿ-ի վերակազմավորումը գիտատեխնիկական համագործակցության նոր բազմակողմանի կազմակերպության, Ռուսաստանի Դաշնության՝ ՄԳՏԿ անդամությունը դադարեցնելու մեխանիզմները, ՄԳՏԿ ծրագրերի բազմակողմանի փորձաքննության իրականացմանն ուղղված նոր ծրագրերի հաստատումը:
ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը շահագրգռված է շարունակել ՄԳՏԿ-ի հետ համագործակցությունը: Անդրադառնալով ՄԳՏԿ-ում սպասվող վերակազմավորումից հետո ՄԳՏԿ-ի քարտուղարությունը Ռուսաստանից տեղափոխելու անհրաժեշտությանը՝ նա նշեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է քննարկել կենտրոնի գլխավոր գրասենյակը Երեւան տեղափոխելու հարցը:
ՄԳՏԿ կառավարման խորհրդի հերթական նստաշրջանը կանցկացվի 2011 թ. դեկտեմբերին Մոսկվայում:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին