ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հաստատվել է բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողների ցուցակը

25.07.2017

ՀՀ ԿԳ նախարարի 2017 թ.  հուլիսի 25-ի N 815-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարների տրամադրման մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը:

Ի գիտություն մրցույթի հաղթողների՝ մինչև հուլիսի 27-ը անհրաժեշտ է լրացնել և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացնել մրցույթի հաղթողներին հավելավճարի տրամադրման կնքված պայմանագրի ձևը (հաստատված՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2017 թ. հուլիսի 25-ի N 38-Ա հրամանով): 

Մանրամասների համար զանգահարել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության գիտական քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժին՝ 210 140+118 հեռախոսահամարով