«Ֆարմացիայի արդի վիճակը և զարգացման հեռանկարները» գիտաժողով` ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտը, Կենսատեխնոլոգների հայկական ասոցիացիայի (ԿՀԱ) և Շվեյցարական «Azad Pharmaceutical ingredients» դեղագործական ընկերության հետ համատեղ կազմակերպում է «Ֆարմացիայի արդի վիճակը և զարգացման հեռանկարները» վերնագրով І միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 75 և ԵՊՀ 100-ամյակներին:
Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 1-3-ը՝ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-հարկ)։
Գիտաժողովի կազմակերպմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն:
Գիտաժողովի հիմնական նպատակն է ֆարմացիայի բնագավառում կատարվող առաջատար գիտահետազոտական մշակումների և նվաճումների ցուցադրումը, ինչպես նաև բաց երկխոսության հնարավորության ընձեռումը՝ ոլորտի հայտնի մասնագետների, գիտնականների, դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների և երիտասարդ գիտնականների միջև:
Գիտաժողովի համատեքստում կքննարկվեն գիտական և ինովացիոն խնդիրներ կուսումնասիրվեն համատեղ ծրագրերի ստեղծման և իրականացման հնարավորությունները, կկազմակերպվի ցուցահանդես՝ տեղական և արտերկրյա դեղագործական ընկերությունների համար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ գիտաժողովի կայքից` http://pharmconf2018.ysu.am/: