ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկումների հարթակի հանդիպումները շարունակվում են

05.04.2019

Ապրիլի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում տեղի ունեցավ գիտությանը վերաբերող հարցերի քննարկման մշտական հարթակի հերթական հանդիպումը:

Քննարկումը հիմնականում նվիրված էր արտերկրի հայ գիտնականների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, տարբեր ոլորտների մասնագետների տվյալների բազայի ստեղծման հարցերին: Հանդիպումը վարեց Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:

Առաջարկ եղավ այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը, ժամը 15.00-18.00 տեղի ունեցող քննարկումների հարթակի հանդիպումները կազմակերպել որևէ թեմատիկ ուղղվածությամբ` դրանք  ավելի արդյունավետ ու նպատակաուղղված դարձնելու նպատակով: Իհարկե, չեն անտեսվի նաև գիտության ոլորտին առնչվող այլ հարցերը:

Առաջիկա հանդիպման թեմայի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Կոմիտեն կոչ է անում  շահագրգիռ անձանց ակտիվորեն մասնակցել գիտությանը վերաբերող հարցերի քննարկման մշտական հարթակի հանդիպումներին` նպաստելով գիտության ոլորտում գործող ծրագրերի բարելավմանն ու նորերի մշակմանը:

 

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին