ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ֆորում՝ «Ինովացիա: ԱՊՀ: Ապագա»

11.04.2012

ՌԴ-ում գտնվելու ընթացքում Ս. Հարությունյանը մասնակցել է ապրիլի 4-5-ին Դուբնայում կայացած «Ինովացիա: ԱՊՀ: Ապագա» թեմայով միջազգային ֆորումին: Այն կազմակերպել էին ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոնը եւ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը՝ ԱՊՀ անդամ երկրների միջպետական հումանիտար հիմնադրամի աջակցությամբ:

 

Հանդիպման նպատակն էր համախմբել ԱՊՀ գիտական, կրթական եւ գործարար ոլորտների ներկայացուցիչներին  ինովացիոն գործունեության բնագավառում: Քննարկվել են ինովացիոն համագործակցության ուղղությամբ ԱՊՀ երկրների կազմակերպությունների հնարավորությունները: Մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի պատվիրակները ներկայացրել են ինովացիոն գործունեության կազմակերպման իրենց երկրների փորձը:

 

Ֆորումում ունեցած ելույթի համար Նանոտեխնոլոգիաների միջազգային կենտրոնի տնօրեն Ա. Վ. Ռուզաեվի կողմից  Ս. Հարությունյանին շնորհակալագիր է շնորհվել:

 

Ֆորումի ժամանակ հայտարարվել է նաեւ ԱՊՀ երկրների ինովացիայի ոլորտում նախատեսված՝ Ալեքսեյ Սիսակյանի անվան մրցանակի մասին, որին տրվել է «Ֆանտաստիկ իրականություն» անվանումը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին