Հանդիպում լրագրողների հետ
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը «Իրատես de facto» ակումբում հանդիպեց լրագրողների հետ:
Հանդիպման հիմնական թեման «Քենդլ» միջազգային կենտրոնի ստեղծման նպատակներն ու խնդիրներն էին: Ս. Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանում 3-րդ սերնդի արագացուցչի ստեղծման ռազմավարական նշանակությունը, «Քենդլ» ծրագրի իրականացման գործում միջազգային կազմակերպություններին ներգրավելու ուղղությամբ կատարած աշխատանքները, ծրագրի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքը եւ այլն: Նա նշեց, որ կենտրոնն ունի գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ, եւ նրա ստեղծումը Հայաստանում առաջատար կիրառական գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացում կապահովի:
Ս. Հարությունյանն անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետի 2010 թ. ապրիլի 7-ի N 230-Ա որոշմամբ ստեղծված գիտատեխնիկական խորհրդի աշխատանքին եւ Գիտության պետական կոմիտեի առաջիկա ծրագրերին:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին