ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը եւ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարությունը 2011 թ. օգոստոսի 24-ին կնքված մտադրությունների հուշագրի շրջանակներում հայտարարում են գիտական ու գիտատեխնիկական նախագծերի ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթն անցկացվում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության հետևյալ ուղղություններով.
- կենսատեխնոլոգիա/գիտություններ կյանքի մասին,
- նանոտեխնոլոգիաներ, նյութագիտություն,
- օպտիկական տեխնոլոգիաներ,
- արտադրության տեխնոլոգիաներ,
- առողջապահական հետազոտություններ,
- տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ,
- բնապահպանական տեխնոլոգիաներ ու կայուն զարգացմանն ուղղված հետազոտություններ:
Մրցույթի պայմաններին եւ հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2012 թվականի սեպտեմբերի 18-ն է:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 210 140+115 հեռախոսահամարով: