ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանդիպում Ավստրիայի գիտության հիմնադրամի ներկայացուցչի հետ

01.06.2011

Մայիսի 31-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ընդունեց Ավստրիայի գիտության հիմնադրամի փոխնախագահ Հերբերտ Գոթվեյսին: Հանդիպումը կազմակերպվել էր ավստրիական կողմի նախաձեռնությամբ եւ հիմնական նպատակն էր  ծանոթանալ մեր երկրում ընթացող գիտական բարեփոխումների հիմնական ուղղություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին, ինչպես նաեւ քննարկել համագործակցային կապերի հնարավորության հարցը:

 

Կոմիտեի նախագահը ներկայացրեց մեր հանրապետությունում գիտության ոլորտի հիմնական խնդիրներն ու դրանց հաղթահարմանն ուղղված բարեփոխումային ծրագրերը: Նա նշեց, որ միջազգային կապերի ընդլայնումը եւ զարգացումը կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններից են, եւ հույս հայտնեց, որ այս հանդիպման շնորհիվ մոտ ապագայում կհաստատվեն հայ-ավստրիական ամուր փոխգործակցային կապեր:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին