ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկվեցին Բելառուսի հետ գիտական համագործակցության հարցերը

01.10.2009

Այսօր կոմիտեի նախագահն ընդունել է նաեւ Բելառուսի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Վլադիմիր Ագաբեկովին եւ Բելառուսի պետական համալսարանի պրոռեկտոր, ակադեմիկոս Օլեգ Իվաշկեւիչին:

 

Հանդիպման հիմնական նպատակը Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջազգային համագործակցության խնդիրն էր, մասնավորապես՝ առաջիկայում նախատեսվող գիտական համագործակցության պայմանագրի կնքումը:

 

Պայմանագիրը նախատսվում է կնքել հոկտեմբերի կեսերին՝ Երեւանում, որին անմիջապես կհաջորդի համաֆինանսավորման սկզբունքով գիտական ծրագրերի մրցույթի հայտարարումը:

 

Նշենք նաեւ, որ նմանատիպ պայմանագիր Հայաստանի Հանրապետությունն ունի Ֆրանսիայի հետ,  որի շրջանակներում համաֆինանսավորման սկզբունքով արդեն կազմակերպվել է գիտական ծրագրերի մրցույթ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին