ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպում է «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր - 2018» ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգում՝ https://grants.scs.am հասցեում, 2018 թվականի մայիսի 8-ից մինչև հունիսի 8-ը ներառյալ (մինչև Երևանի ժամանակով ժամը 18:00):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00-17:00 (հեռախոսներ՝ 21-01-40*108, 21-01-40*113):
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության
նախարարության գիտության կոմիտե