ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

20.08.2018

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է անդամ պետությունների անհատներին և կազմակերպություններին` հայտեր ներկայացնելու «Սահմանափակ կարողություններով անձանց` թվայնացման ոլորտում կարողություններով օժտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի/Էմիր Ջաբեր ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մրցանակ»-ի համար (հրավերը):

Մրցանակի նպատակն է պարգևատրել նրանց, ովքեր զգալի ներդրում են ունեցել արդյունավետ, նորարար և ներառական թվային լուծումների, ռեսուրսների և տեխնոլոգիաների միջոցով սահմանափակ կարողություններով անձանց կյանքը դյուրացնելու և հասարակության մեջ նրանց ներգրավվածությունը խթանելու գործում:

Հայտեր կարող են ներկայացնել անհատներ և կազմակերպություններ, այդ թվում` պետական կառույցներ/ստորաբաժանումներ, ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև թե՛ շահույթ հետապնդող, թե՛ այլ հիմունքներով գործող ընկերություններ: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ և հավասարապես բաժանվում է մեկ անհատի և մեկ կազմակերպության միջև:

Հայտերը պետք է ներկայացված լինեն  անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով և կազմված լինեն մրցանակի կանոնադրական պահանջներին և չափորոշիչներին համաձայն, այլապես չեն դիտարկվի:

Հայտերի ձևին և մրցույթին առնչվող այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://en.unesco.org/prizes/digital-empowerment:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնել ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե (Օրբելի Եղբայրների 22, 7-րդ հարկ):