ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » Ծովային Հայաստան. Ուդուրի-Էթիունի երկրի հնագիտական ժառանգությունը

Ծովային Հայաստան. Ուդուրի-Էթիունի երկրի հնագիտական ժառանգությունը

Խմբ.՝ Մ. Բադալյան, Ք. Մարտիրոսյան-Օլշանսկի, Ա. Բոբոխյան,

Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2022, 484 էջ

Սևանա լճի ավազանը հարուստ է հնագիտական հուշարձաններով՝ բնակավայրերով, ամրոցներով, դամբարաններով, ժայռապատկերներով, վիշապ կոթողներով, վիմագիր արձանագրություններով: Դրանց հետազոտությունն սկսվել է դեռևս XIX դ., իսկ պեղումներ իրականացվում են XX դ. սկզբից: Հետազոտությունները ցույց են տալիս տարածաշրջանի խաղացած կարևորագույն դերը Հայկական լեռնաշխարհի մշակութային զարգացումներում: Սույն ժողովածուն նվիրված է այդ աշխատանքների ամփոփմանը և ներկայացնում է համանուն ցուցահանդեսի ու գիտաժողովի նյութերը: Հատորը նախատեսված է ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ մշակույթով և արվեստով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակների համար:

Գիրքը հրատարակվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Կալիֆորնիայի համալսարանի Քոթսենի անվան հնագիտության ինստիտուտի և ՀՀ գիտության կոմիտեի 21AG-6A080 թեմայի ֆինանսական աջակցությամբ:

Ժողովածուն հասանելի է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում:

Անոտացիան

Տեսանյութ