ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների

20.01.2015

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունվարի 19-ի N 01-Ա/Ք հրամանով հաստատվել է «ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին վճարվող հավելավճարները կազմակերպություններին տրամադրելու կարգը»:

Գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպությունում իրականացվող ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին վճարվող հավելավճարների տրամադրման հայտը և գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների տրամադրման հանձնարարության պայմանագիրը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն նշված կարգի հավելվածներ 2-ի և 3-ի: