Ներկայացվել են Արցախում իրականացված գիտական թեմաների հաշվետվությունները
Հուլիսի 24-ին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը Ստեփանակերտում մասնակցել է Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող գիտական թեմաների հաշվետվությունների ներկայացմանը:
Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում իրականացվող «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագրով»՝ 2009 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և ԼՂՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված «Գիտատեխնիկական ոլորտում համագործակցության մասին» պայմանագրի համաձայն:
Հանդիպման մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=7Q4u3VJetlM&feature=youtu.be:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին