Մաղթում ենք հաջողություն
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտը եւ «Գոլոս Արմենիի» օրաթերթը սկսել են հրապարակել թերթին կից նոր գիտահանրամատչելի ներդիր «Մոստ», որը ընթերցողին կծանոթացնի Հայաստանում եւ արտասահմանում գիտության, տեխնիկայի եւ բժշկության ձեռքբերումներին:
«Մոստ»-ը կհրապարակվի յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը եւ անվճար կտրամադրվի թերթի ընթերցողներին: Նրա միջոցով ենթադրվում է հրապարակել տեղեկատվություն գիտության եւ ինովացիոն մոտեցումների դերի, զարգացումների, նոր մոտեցումների եւ սպասվելիք բացահայտումների մասին: Հատուկ ուշադրություն է դարձվելու հայ ժողովրդի եւ առաքելական եկեղեցու պատմությանը, հայկական հասարակության ժամանակակից խնդիրներին, այլ ժողովուրդների պատմությանն ու մշակույթին, ինչպես նաեւ Հայաստանի եւ այլ պետությունների ու ժողովուրդների պատմական հարաբերություններին: Հեղինակները կլինեն ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողները, այլեւ հեղինակավոր գիտնականները, տնտեսագետները, բժիշկները եւ այլ մասնագետներ:
«Մոստ»-ի անդրանիկ թողարկման կապակցությամբ իր ողջույնի խոսքն է հղել նաեւ Գիտության պետական կոմիտեի նախագահը, ինչը ներկայացնում ենք ստորեւ.
«Մաղթում ենք հաջողություն
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի անունից ողջունում եմ «Գոլոս Արմենիի» խմբագրակազմի նախաձեռնությունը՝ գիտահանրամատչելի «Մոստ» ներդիրի ստեղծման կապակցությամբ, որը նվիրված է գիտության ձեռքբերումներին, ինչպես նաեւ մեր երկրում եւ արտասահմանում ընթացիկ խնդիրներին:
Գիտությունը Հայաստանում ավանդաբար եղել է գործունեության առաջատար ուղղվածություններից մեկը: Այսօր Հայաստանում գիտության ինտեգրումը համաշխարհային գիտակրթական տարածք բարեհաջող է ընթանում: Շատ հայ գիտնականներ, եւ նույնիսկ գիտական կոլեկտիվներ ակտիվորեն մասնակցում են տարբեր միջազգային ծրագրերի: Հայ գիտնականների ձեռքբերումները հայտնի են եւ գնահատվում են համաշխարհային գիտական հանրության կողմից: Դժբախտաբար, մեր գիտական հանրությունը բավականաչափ տեղեկացված չէ այդ մասին: «Գոլոս Արմենիի»-ն միշտ էլ ակնհայտ ուշադրություն է դարձրել գիտության հարցերին, այդ պատճառով էլ գիտահանրամատչելի «Մոստ» ներդիրի հայտնությունը մեկ անգամ եւս հաստատում է թերթի մոտեցումը: «Մոստ»-ի հրապարակումները կնպաստեն հայ գիտնականի հեղինակության բարձրացմանը հանրության մեջ, գիտական լրագրության եւ, ընդհանրապես, գիտության զարգացմանը:
Նման պարբերական հրատարակությունն այսօր անհրաժեշտ է ոչ միայն հասարակությանը, այլեւ հենց իրենց գիտանականներին, ովքեր հնարավորություն կստանան պատմել հայրենակիցներն իրենց հետազոտությունների մասին, ինչպես նաեւ օպերատիվորեն, կտեղեկանան ՀՀ-ում գիտության զարգացման բարեփոխումների մասին: «Գոլոս Արմենիի» նախաձեռնությունը թույլ կտա առավել լայնորեն լուսաբանել բարեփոխումների ընթացքը, իսկ «Մոստ»-ը կարող է լավ հարթակ հանդիսանալ դրանց քննարկումների համար:
Ողջունելով այս նախաձեռնությունը՝ Գիտության պետական կոմիտեն մաղթում է հաջողություն «Մոստ»-ին եւ իր հերթին խոստանում է աջակցել հետաքրքիր եւ ակտուալ թեմաների հրապարակմանը:
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյան»: