ՄՀՄԻ անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների նստաշրջան Դուբնայում
Նոյեմբերի 24-27-ը ՌԴ Դուբնա քաղաքում տեղի ունեցավ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների նստաշրջան, որին մասնակցելու նպատակով Դուբնա էր մեկնել ՄՀՄԻ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նիստերի ընթացքում քննարկվել են ՄՀՄԻ 2012 թվականի բյուջեի ու 2013, 2014, 2015 թվականներին նախատեսվող անդամ-պետությունների անդամավճարների մասին նախագծերը եւ ինստիտուտի 2010 թվականի գործունեության ֆինանսական աուդիտի արդյունքները: Նաեւ հաստատվել են ինստիտուտի գիտական խորհրդի 109-րդ եւ 110-րդ նիստերի երաշխավորությունները՝ կապված 2011 թ. իրականացրած գիտահետազոտական աշխատանքների եւ միջազգային համագործակցության, ինչպես նաեւ 2012 թվականին նախատեսվող գիտահետազոտական ծրագրերի թեմատիկ ոլորտների եւ միջազգային ծրագրերի հետ:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին